Picsart
- Senior UI Engineer
Համագործակցության ձևաչափ: Աշխատակից · հոկտեմբեր 2021 – փետրվար 2024
- React
- JSS
- Styled Components
- Դիզայն համակարգեր
- RTL/LTR
- Հասանելիություն
Աշխատել եմ Picsart-ի Growth և Marketplace թիմերում՝ picsart.com-ի և հարակից պրոդուկտային բաժինների ինտերֆեյսների վրա։
Growth թիմում զբաղվել եմ մասշտաբելի UI-ով, տարբեր էկրաններին հարմարվող ինտերֆեյսներով, հասանելիությամբ և արագագործությամբ՝ ներառյալ Discovery էջերի օպտիմալացումը։
Հետագայում Marketplace-ում իմ թիմի դիզայն համակարգի ներդրման հիմնական մասնակիցներից էի․ ինտեգրում էի ընդհանուր բաղադրիչները, ստեղծում պրոդուկտին հատուկ UI և իմ պատասխանատվության շրջանակում ապահովում բազմալեզու RTL/LTR աջակցություն։
Այս փորձը մեծապես ձևավորեց UI-ի նկատմամբ իմ մոտեցումը․ դիզայն համակարգերը, հասանելիությունը, տեղայնացումն ու իրականացման որակը պետք է գործեն միասին։











